ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին

Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին
20.06.2019 | 15:40

«Հրապարակը» գրում է. «ՔՊ-ում որքան էլ ասեն, որ նոր վարչությունն ընտրվել է ազատ ու արդար, փակ ընտրությունների արդյունքում, միևնույն է՝ ընտրություններից երկու օր առաջ՝ դեռևս հին վարչության նիստին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թողել է իր ազդեցությունը։ Մեր տեղեկություններով, Փաշինյանն Աբովյանում իրենց կրած պարտության մասին քննարկման ժամանակ «պատերին է տվել» սեփական թիմին՝ ասելով, որ իրենք իսկապես ոչ մի բանով չեն տարբերվում ՀՀԿ-ից, առաջնորդվում են նեղանձնային շահերով, զուրկ են թիմային մտածողությունից։ Ասել է, որ այդպես շարունակվել չի կարող, իսկ ով կշարունակի, տեղ չի ունենա իրենց թիմում։ Անուններ չեն հնչել, բայց բոլորը հասկացել են, որ խոսքը նախևառաջ Սասուն Միքայելյանին է ուղղված, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ տարաձայնությունների պատճառով իրենց թեկնածուի համար մատը մատին չխփեց։


ՔՊ-ում կարծում են, որ կուսակցության երիտասարդների խումբն աշխատել է հնաբնակների դեմ՝ Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, նրանց դեմ լուրջ «հակաքարոզչություն» է իրականացվել, որի պատասխանատուն եղել է Վիլեն Գաբրիելյանը՝ ֆեյսբուքյան հայտնի Նավակ ճոճողը, որն այդ աշխատանքն իրականացնելիս ներկայացրել է, թե ունի Փաշինյանի «դաբրոն»։
Քարոզչության լեյտմոտիվն էլ եղել է՝ թե այս մարդիկ արդեն շատ են մեծամտացել, և նրանց պետք է իրենց տեղը ցույց տալ։ Ուշագրավ մթնոլորտ է եղել նոր վարչության անդրանիկ նիստում․ երբ քննարկել են նախագահի հարցը, բոլորը միաբերան առաջարկել են Փաշինյանին, սակայն վերջինս ասել է, որ ինքնաբացարկ է ներկայացնում, վարչության անդամների մեծ մասն առաջ է քաշել Սուրեն Պապիկյանի թեկնածությունը։ Արարատ Միրզոյանին առաջարկել է միայն Մխիթար Հայրապետյանը, Միրզոյանը ևս ինքնաբացարկ է հայտնել»:

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ